«Դրակուլա» մականունով մանյակին մերժել են ազատ արձակել
Ռուսաստան
Օրենբուրգի մարզի դատարանը մերժել է «Սև դելֆին» խիստ ռեժիմի բանտում ցմահ պատիժ կրող մանյակ Վլադիմիր Դրագաներին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցում։
«Դրակուլա» մականունով հանցագործը 25 տարվա բանտարկությունից հետո դիմել էր ազատ արձակման համար՝ նախատեսելով վերադառնալ մոր մոտ՝ Վոլգոգրադի մարզ։ Սակայն, հաշվի առնելով կալանավայրի վարչակազմի և դատախազության բացասական եզրակացությունները, դատարանը մերժել է միջնորդությունը։
Դրագաները 1999 թվականին, 18 տարեկանում, մի քանի ամսում սպանել էր երեք աղջկա, այնուհետև իր ընկերների հետ՝ ևս երկու տղայի, որոնցից մեկը եղել էր իր լավագույն ընկերը։ 2001 թվականին նա դատապարտվել էր մահապատժի, որն ավելի ուշ փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան