Վերլուծաբան․ Իսրայելի հարվածները Սիրիային չունեն հստակ նպատակ
Համաշխարհային Մամուլ
Omran ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ամար Քահֆի գնահատմամբ՝ Իսրայելը Սիրիայում նպատակ ունի սադրել քաոս և ապակայունացնել նոր կառավարությանը՝ հարվածների միջոցով։
«Իսրայելը չի ընդունում կենտրոնական իշխանության վերահսկողությունը ամբողջ տարածքի նկատմամբ և փորձում է թելադրել սեփական պայմանները։ Ավելին, շրջանառվում են լուրեր նոր ցամաքային ներխուժման և նոր պահանջների մասին Դամասկոսի հասցեին», — ասել է Քահֆը Al Jazeera-ին։
Նրա խոսքով՝ Իսրայելի գործողություններում բացակայում է ռազմավարական վերջնանպատակ․ հարվածները տեղի են ունենում առանց հստակ ծրագրի կամ տրամաբանության։ «Ամենահանելուկայինը՝ Սիրիայի կառավարությունն այս ինը ամսվա ընթացքում ակնհայտ զսպվածություն է ցուցաբերում՝ չպատասխանելով ոչ հարձակումներին, ոչ ներխուժումներին, ոչ էլ օկուպացիայի փորձերին», — նշել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ