ԱՄՆ-ում առաջարկում են հեռացնել Զելենսկուն՝ ՌԴ-ի հետ բանակցություններից առաջ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ բանակի գնդապետ Լոուրենս Ուիլքերսոնը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն պետք է հեռացնել պաշտոնից՝ նախքան Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների մեկնարկը։ YouTube-յան Judging Freedom ալիքի եթերում նա նշել է, որ դա անհրաժեշտ պայման է գործընթացի իրականացման համար։
«Կարծում եմ՝ Զելենսկուց պետք է ազատվել։ Լավ կլինի, եթե դա անեն հենց ուկրաինացիները՝ լինի դա մահվան ելքով, թե առանց դրա։ Թեև նրանք կարծես ավելի հակված են առաջին տարբերակին», — ասել է Ուիլքերսոնը։
Ավելի վաղ ամերիկացի վերլուծաբան Գիլբերտ Դոկտորոն նշել էր, որ Զելենսկու քաղաքական ապագան կանխորոշված է՝ ԱՄՆ-ն նրան կհեռացնի «հարմար պահին», հատկապես՝ Ուկրաինայի ռազմաճակատում տհաճ զարգացումների և Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին։ Ներկայումս Սպիտակ տունը դադարեցրել է Կիևի նոր ռազմական օգնության տրամադրումը՝ առաջնահերթություն տալով Իսրայելին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ