Հավկիթների գների կտրուկ նվազումը բացատրվել է արտադրության աճով և սեզոնային գործոնով
Տնտեսություն
ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ հավկիթի գների անկումը պայմանավորված է ինչպես արտադրության ծավալների աճով, այնպես էլ սեզոնային՝ ամառային էժանացմամբ։
Ըստ գերատեսչության տվյալների՝ 2024 թվականի առաջին հինգ ամսում արտադրվել է շուրջ 16.5 միլիարդ հատ ձու, ինչը 6.1 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։
Նշվել է նաև, որ գների կայունության ապահովման գործում մեծ դեր ունեն ֆիքսված գներով երկարաժամկետ պայմանագրերը, որոնք նվազեցնում են գնային տատանումների ռիսկը ինչպես արտադրողների, այնպես էլ մանրածախ վաճառակետերի համար։
Նախարարությունը հերքել է տեղեկությունները թռչունների թվաքանակի կրճատման մասին, թեև ավելի վաղ հաղորդվում էր, որ մի շարք տարածաշրջաններում թռչնաֆաբրիկաները սկսել են ազատվել ձու տվող հավերից՝ եկամտաբերության նվազման պատճառով։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)