ԱՄՆ-ն կոչ է անում Իսրայելին դադարեցնել Սիրիայի վրա հարձակումները
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոչ է արել Իսրայելին դադարեցնել Սիրիայում ավիահարվածները։ Այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
«Հուլիսի 16-ին Թրամփի վարչակազմը կրկին խնդրեց Իսրայելին դադարեցնել Սիրիային հարվածները և երկխոսություն սկսել Դամասկոսի իշխանությունների հետ՝ լարվածությունը նվազեցնելու համար», - գրել է Ռավիդը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտահոգված է Իսրայելի կողմից Սիրիայի վրա հարձակումներով և ցանկանում է դադարեցնել ռազմական գործողությունները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն