Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդուն
Աշխարհ
Եկատերինբուրգի Լենինսկի շրջանային դատարանը կալանավորել է Սվերդլովսկի տարածաշրջանային «Ադրբեջան-Ուրալ» հասարակական ազգային-մշակութային կազմակերպության նախագահ Մուտվալա Շիխլինսկու որդուն, որը մեղադրվում է պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մուտվալա Շիխլինսկու նկատմամբ խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը բավարարվում է, և նա կալանքի տակ է մինչև սեպտեմբերի 14-ը», - ասել է դատավորը։
Հուլիսի 1-ին հաղորդվեց, որ Սվերդլովսկի տարածաշրջանային «Ադրբեջան-Ուրալ» հասարակական ազգային-մշակութային կազմակերպության նախագահ Շահին Շիխլինսկին ձերբակալվել է: Ավելի ուշ տեղական լրատվամիջոցները գրեցին, որ նա ազատ է արձակվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ