Ուկրաինան պատրաստ է խաղաղության բանակցությունների ցանկացած ձևաչափով․ ԱԳ նախարար
Աշխարհ
Ուկրաինան պատրաստ է խաղաղության բանակցություններ վարել ցանկացած պահի և ցանկացած վայրում, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Լեհաստանի և Լիտվայի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ, գրում է The Guardian-ը։
«Ուկրաինան պատրաստ է խաղաղության բանակցությունների ցանկացած ձևաչափով, ցանկացած աշխարհագրական համատեքստում», - ասել է նա։
Ավելի վաղ՝ հուլիսի 16-ին, Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ էր արել արևմտյան երկրներին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ Մոսկվայի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնելու համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն