Իրանը ցանկանում է վերսկսել միջուկային բանակցությունները․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը «խիստ հետաքրքրված է» միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսմամբ, և Վաշինգտոնը պատրաստ է նման երկխոսության։
«Նրանք ուզում են բանակցել։ Նրանք ուզում են հուսահատորեն բանակցել։ Մենք չենք շտապում. նրանք հնարավորություն ունեին գործարք կնքելու, բայց դա չարեցին, իսկ հետո մենք ռմբակոծեցինք նրանց օբյեկտները», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ Թեհրանը բաց թողեց համաձայնագիր կնքելու հնարավորությունը, որից հետո ԱՄՆ-ն հարվածեց իրանական մի շարք միջուկային ենթակառուցվածքների: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը ըստ Թրամփի, պատրաստ է վերադառնալ երկխոսության, եթե Թեհրանն իսկապես նման նախաձեռնություն ցուցաբերի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ