Սարսափելի է մտածել՝ ահաբեկիչներ են և՛ Վաշինգտոնը, և՛ Թել Ավիվը, և՛ ներկայիս Դամասկոսը․ Մեդվեդև
Աշխարհ
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով Թել Ավիվի հարվածը Դամասկոսին, առաջարկել է մտածել՝ ով է իրական ահաբեկիչը: Հաղորդում է РИА Новости-ն։
«Սիրիայի ներկայիս ռեժիմը «լավն է», թե Արևմուտքն է ահաբեկիչը, այդ թվում՝ Վաշինգտոնը, ով նրանց «լավը» համարելով չեղարկեց պատժամիջոցները։ Իսրայելը ռմբակոծել է Դամասկոսի Գլխավոր շտաբը և նախագահական պալատը՝ նոր իշխանություններին ահաբեկիչներ հայտարարելով դրուզների նկատմամբ հաշվեհարդարի պատճառով: Ուրեմն ով է իսկական ահաբեկիչը», - ասել է նա։
«Սարսափելի է մտածել, իսկ եթե բոլորը։ Ե՛վ Վաշինգտոնը, որը ռմբակոծել է իրանական միջուկային օբյեկտները, և՛ Թել Ավիվը, որը փորձում է սպանել Իրանի նախագահին, ռմբակոծում է գազան և Սիրիան, և՛ ներկայիս Դամասկոսը, որը սպանում է իր իսկ քաղաքացիներին», - հավելել է Մեդվեդևը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)