ՆԱՏՕ-ն բացահայտել է Ուկրաինային խոստացված Patriot համակարգերի մատակարարման մանրամասները
Աշխարհ
Ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի Ուկրաինա մատակարարման նախապատրաստական աշխատանքները լիարժեք ընթացքի մեջ են։ Այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը, գրում է Reuters-ը։
«Նախապատրաստական աշխատանքները լիարժեք ընթացքի մեջ են, մենք շատ սերտորեն համագործակցում ենք գերմանացիների հետ Patriot-ի փոխանցման հարցի շուրջ», - ասել է նա գերմանական Վիսբադեն քաղաքում կայացած մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ մոտ ապագայում նախատեսվում է Կիև մատակարարել լրացուցիչ Patriot համակարգեր և անմիջապես շահագործման հանձնել։ Գրինկևիչի խոսքով՝ այս պահին Կիևը «ենթարկվում է ռազմական հակամարտության ընթացքում ամենաուժեղ հարձակումներից մեկին»։
«Ինձ տրված հրահանգներն այն էին, որ հնարավորինս արագ մատակարարեմ Patriot-ը», - ասել է Գրինկևիչը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)