Դանիան թույլ է տալիս Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի ստեղծում․ Ռուսաստանի դեսպան
Աշխարհ
Դանիայի իշխանությունները թույլ են տալիս Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի ստեղծումը՝ շահարկելով ռուսական կողմի սպառնալիքները։ Իրավիճակի նման տեսլական է հայտնել Կոպենհագենում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինը РИА Новости-ի հետ զրույցում։
Նրա խոսքով ՝ Դանիայի իշխանությունները վախենում են Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ պահանջներից, ուստի կողմ են ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության բարձրացմանը:
«Դանիայի նախաձեռնությամբ Գրենլանդիայում զգալիորեն ակտիվացել է Ֆրանսիայի ԶՈւ-ի գործունեությունը: Նախատեսվում է պաշտպանական ոլորտում համագործակցություն Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և դաշինքի մեջ մտնող այլ երկրների հետ: Ինչը կհանգեցնեն Արկտիկայում ռազմաքաղաքական իրադրության դեգրադացիայի», - եզրափակել Է դիվանագետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)