Ովքեր են ազդել Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշման վրա․ Telegraph
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն ազդել են Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտության դիրքորոշման վրա: Այս մասին հայտնում է Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Քելլոգի նուրբ աշխատանքը նախագահ Թրամփին դրդել է ավելի կոշտ գիծ որդեգրել Ռուսաստանի նկատմամբ, ինչպես և Ռուբիոյի նոր մոտեցումը», - բացահայտել է անանուն կոնգրեսականի օգնականը։
Ըստ ԱՄՆ Կոնգրեսի երեք այլ աղբյուրների՝ «Հանրապետական բազեները» մի քանի ամիս շարունակ «մշակել են ռազմավարություն»՝ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Սպիտակ տան ղեկավարի կարծիքը փոխելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)