ՆԱՏՕ-ն հայտարարել է՝ Ռուսաստանը կշարունակի սպառնալիք լինել նույնիսկ Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո
Աշխարհ
Ռուսաստանը կմնա սպառնալիք ՆԱՏՕ-ի համար, նույնիսկ եթե Ուկրաինայում հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչին։
Գրինկևիչի խոսքով՝ նույնիսկ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումից հետո Ռուսաստանը կպահպանի ռազմական ներուժը, որը կկարողանա վերականգնել, և նրա գոյությունը կլինի այն, ինչը Հյուսիսատլանտյան դաշինքը ստիպված կլինի դիտարկել՝ որպես սպառնալիք։
«Իմ կարծիքով, Ռուսաստանը, անկասկած, կմնա մշտական սպառնալիք ՆԱՏՕ-ի համար», - ընդգծել է Գրինկևիչը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)