Գերմանիայի կառավարությունը չի աջակցի ԵՄ բյուջեն մեծացնելու առաջարկին
Աշխարհ
Գերմանիան դեմ է Եվրահանձնաժողովի առաջարկին՝ ավելացնելու ԵՄ բյուջեն։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսին։
Ըստ պաշտոնական Բեռլինի՝ ԵՄ-ն ներկայումս պետք է բարձրացնի մրցունակությունը և պատրաստ լինի պաշտպանությանը, իսկ Եվրոպան պետք է կարողանա գործել համաշխարհային մակարդակով։ Հետևաբար, Ստեֆանի խոսքով, այն պայմաններում, երբ ԵՄ բոլոր անդամ պետությունները զգալի ջանքեր են գործադրում ազգային բյուջեները համախմբելու համար, Գերմանիան չի կարող աջակցել Եվրահանձնաժողովի առաջարկին՝ ավելացնելու բյուջեն։
«Բացի այդ, Բեռլինը հավանություն չի տալիս ընկերությունների լրացուցիչ հարկմանը»,-հավելել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)