Լատվիան կոչ է արել Թրամփին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, այլ ոչ թե սպասել 50 օր
Աշխարհ
Ասպենի անվտանգության ֆորումի շրջանակներում Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, այլ ոչ թե սպասել 50 օր։ Նրա խոսքերը մեջբերում է Politico-ն։
Դիվանագետի խոսքով՝ այս քայլը կստիպի Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ և կազդի մարտական գործողությունների գոտում տիրող իրավիճակի վրա։
«Մենք փորձում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և թուլացնել նրա պատերազմ վարելու կարողությունը։ Սա ռուս ժողովրդի մասին չէ», - ասել է Բրաժեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)