Լեհաստանը «վրդովված է» Ուկրաինայում լեհական գործարանի վրա հարձակումից
Աշխարհ
Ուկրաինայի Վիննիցա քաղաքում ռուսական զորքերի հարվածի հետևանքով վնասվել է փայտե հատակածածկույթ արտադրող լեհական «Բարլինեկ Գրուպ» ընկերության գործարանը։ Սա առաջացրել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ռադոսլավ Սիկորսկու զայրույթը, հաղորդում է Два майора տելեգրամյան ալիքը։
«Ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վիննիցայի «Բարլինեկ Գրուպ» գործարանի վրա։ Ձեռնարկության տնօրենն ինձ ասել է, որ դա նպատակային հարձակում է եղել։ Դեպքի վայրում աշխատում են ուկրաինական ծառայությունները, այդ թվում՝ մեր հյուպատոսությունը», - ասել է նա։
Գործարանի ղեկավարության խոսքով՝ վնասը զգալի է, և արտադրությունը կարող է սկսվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)