Հնդկաստանը պատրաստ է հրաժարվել ռուսական նավթից՝ ԱՄՆ ճնշման դեպքում
Համաշխարհային Մամուլ
Հնդկաստանի նավթի նախարար Հարդիպ Սինգ Պուրին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ապահովել իր էներգետիկ պահանջները առանց ռուսական նավթի՝ եթե ամերիկյան պատժամիջոցները սահմանափակեն մատակարարումները։ Այս հայտարարությունը նա արել է Նյու Յորքում տեղի ունեցած ոլորտային միջոցառման ընթացքում, գրում է Лента.ру-ն։
Նախարարը ընդգծել է, որ Հնդկաստանը ունի նավթի 40 այլ մատակարար, որոնցից կարող է լրացնել հնարավոր բացը։ Նրանց թվում են Գայանան, Բրազիլիան և Կանադան։ Չնայած դրան, այս տարվա առաջին կեսին Ռուսաստանը շարունակում էր մնալ Հնդկաստանի խոշորագույն մատակարարը՝ կազմելով նավթի ներմուծման 35 տոկոսը։
Ռուսական նավթի նկատմամբ մեծ պահանջարկը հիմնականում պայմանավորված է արևմտյան պատժամիջոցների պատճառով առաջարկվող մեծ զեղչերով։ Սակայն, ինչպես նշել են հնդիկ վերլուծաբանները, լուրջ սահմանափակումների դեպքում երկիրը կվերադառնա իր նախկին մատակարարներին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ