Ուկրաինան պետք է համաձայնի Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրին՝ իր պայմաններով․ վերլուծաբան
Աշխարհ
Ուկրաինան պետք է համաձայնի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ռուսաստանի պայմաններով։ Այս մասին իր YouTube ալիքում հայտարարել է ԱՄՆ բանակի թոշակի անցած փոխգնդապետ Դանիել Դեյվիսը։
Նա նշել է, որ ուկրաինական կողմը շարունակում է պատերազմել՝ պարզապես հույս ունենալով որոշակի փոփոխությունների։ Սա խոչընդոտում է Ռուսաստանի Դաշնության պայմաններով հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու օգտին ողջամիտ ընտրություն կատարել՝ չնայած ներկայումս դա անբարենպաստ է Կիևի համար։ «Այնուամենայնիվ, բանակցությունները կկանխեն ինչպես մարդկային, այնպես էլ տարածքային կորուստները»,-ընդգծել է փոխգնդապետը։
Դեյվիսը կարծիք է հայտնել, որ եթե Ուկրաինան շարունակի կուրորեն հույսը դնել հրաշքի վրա, նրանք կարող են կորցնել բառացիորեն այն ամենը, ինչ ունեն հիմա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)