Ռուսաստանը կոշտ արձագանքել է ԱՄՆ սպառնալիքին՝ ոչնչացնել Կալինինգրադը
Համաշխարհային Մամուլ
ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկը խիստ քննադատել է ԱՄՆ եվրոպական և աֆրիկյան զորքերի հրամանատար գեներալ Քրիստոֆեր Դոնահյուի հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ն կարող է «ջնջել Կալինինգրադի շրջանը երկրի երեսից»։ Պատգամավորը պատասխանել է. «Կիշկան բարակ է»՝ ակնարկելով, որ ՆԱՏՕ-ն չի համարձակվի իրականացնել այդ սպառնալիքը։
Դոնահյուն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն և նրա դաշնակիցները ամբողջությամբ շրջապատել են Կալինինգրադը և ունեն տեխնիկական ամբողջ ներուժը այն արագ ոչնչացնելու համար։ Նա նաև նշել էր Eastern Flank Deterrence Line ծրագրի գործարկման մասին՝ որպես հակազդեցություն «ռուսական վտանգին»։
Պատասխանում Կոլեսնիկը նշել է, որ նման սպառնալիքները կամ անլուրջ են, կամ ուղղակի նախահարձակ հռետորաբանություն՝ առանց իրական հիմքի։ Տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել՝ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև հայտարարությունների պարբերական փոխանակման ֆոնին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ