Walmart-ը կրճատում և վերակազմավորում է աշխատակիցների մի շարք պաշտոններ՝ օպտիմալացման նպատակով
Համաշխարհային Մամուլ
Walmart ընկերությունը վերակազմավորում է իր խանութների աջակցման և վերապատրաստման որոշ պաշտոններ՝ պարզեցնելու իր կառուցվածքը։ Ընկերության ներքին գրությամբ նշվում է, որ լուծարվում է «շուկայի համակարգող» պաշտոնը, որը զբաղվում էր տվյալների հավաքագրմամբ և վերլուծությամբ՝ ղեկավարների համար, հատնում է Reuters-ը։
Վերափոխումներ են նախատեսվում նաև վերապատրաստման ակադեմիաներում՝ կենտրոնանալով բարձր հաճախելիությամբ խանութների վրա և անցում կատարելով հիմնականում տեղում վերապատրաստման մոդելին։ Սակայն ընկերությունը նախատեսում է վերակազմավորված աշխատակիցներին առաջարկել այլընտրանքային պաշտոններ՝ որպես «մարզիչ» կամ նոր ձևավորվող դերեր։
Walmart-ը, որը ԱՄՆ-ում ամենամեծ մասնավոր գործատուն է՝ շուրջ 1.6 միլիոն աշխատակցով, վերջին ամիսներին ակտիվորեն կրճատում և վերակենտրոնացնում է իր գործունեությունը։ Մայիսին ընկերությունը հայտարարել էր 1500 աշխատատեղ կրճատելու մասին, ներառյալ տեխնոլոգիական, էլեկտրոնային առևտրի և գովազդի բաժիններում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ