Այսօր կլրանար բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 93 ամյակը
Գիտություն և Մշակույթ
1919 թվականին այս օրը ծնվել է հայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Կապուտիկյանը։
Բանաստեղծուհու ստեղծագործություններում կենտրոնական տեղում է հայրենիքի թեման, որտեղ արտացոլվել է հայ ժողովրդի պատմական ճանապարհի փիլիսոփայությունը, նրա ստեղծագործ էությունը, հավատը ապագայի հանդեպ։
1945 թվականին հրատարակվում է Սիլվա Կապուտիկյանի «Երկու զրույց» առաջին գրքույկը, 1945–ին «Օրերի հետ», 1947 –ին «Զանգվի ափին», 1949–ին «Այս իմ երկիրն է», 1951–ին «Իմ հարազատները» ժողովածուները։
Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունների հիմնական թեմաներից է սերը։ Բանաստեղծուհին գրել է նաև մանկական բանաստեղծություններ, հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով, նա ունի ռուսերեն ավելի քան քսան ժողովածու։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում