Telegram կբացի ներկայացուցչություն Ռուսաստանում՝ օրենքի պահանջով
Ռուսաստան
Telegram մեսենջերը նախատեսում է բացել ներկայացուցչություն կամ մասնաճյուղ Ռուսաստանում՝ համապատասխանելու «օտարերկրյա IT-կազմակերպությունների տեղայնացման» օրենքի պահանջներին։ Այս մասին նշված է Ռոսկոմնադզորի պաշտոնական կայքում՝ օտարերկրյա ընկերությունների հատուկ ռեեստրում։
Telegram-ն արդեն կատարել է օրենքի երեք հիմնական պահանջներից երկուսը՝ գրանցվել է Ռոսկոմնադզորի համակարգում և տեղադրել է էլեկտրոնային հետադարձ կապի ձև։ Երրորդ քայլը՝ ռուսական մասնաճյուղի ստեղծումը, այժմ գտնվում է համաձայնեցման փուլում։
Հիշեցնենք, որ օրենքը ուժի մեջ է մտել 2022 թվականից և պահանջում է, որ օտարերկրյա հարթակները, որոնք ունեն օրական ավելի քան 500,000 ռուս օգտատեր, ունենան ֆիզիկական ներկայացուցչություն Ռուսաստանի տարածքում։ Ավելի վաղ ռուս պաշտոնյաները քննադատել էին Telegram-ին՝ օրենքի պահանջները չկատարելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան