Աֆրիկային հասանելիք հացահատիկը վերցրել է Եվրոպան. Պուտին
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2022 թ․ «Սևծովյան նախաձեռնության» շրջանակում նախատեսված հացահատիկը, որը պետք է հասներ զարգացող երկրներին, արդյունքում առաքվել է Եվրոպա։ Նա այս մեկնաբանությունն արել է՝ արձագանքելով Ռուսաստանի պարարտանյութ արտադրողների ասոցիացիայի ղեկավարի խոսքին, թե հացը նախատեսված էր «հարավային երկրների» համար։
«Իսկ գնաց Եվրոպա», — ընդգծել է Պուտինը։
2023-ի հուլիսին Ռուսաստանը դուրս եկավ հացահատիկային գործարքից՝ հայտարարելով, որ այն կշարունակվի միայն այն դեպքում, եթե Արևմուտքը կատարի Մոսկվայի պայմանները։ Նույն բողոքը Պուտին հնչեցրել էր նաև 2022-ի սեպտեմբերին՝ ընդգծելով, որ ուկրաինական հացահատիկը չի հասել ամենաաղքատ երկրներին, ինչպես նախապես հայտարարվում էր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ