Ռուս զինծառայողը ձեռքով որսացել է ուկրաինական դրոն և ջարդել այն ծառի վրա
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերի մի զինվոր, որը մասնակցում է հատուկ ռազմական գործողություններին Ուկրաինայում, ձեռքով բռնել է Ուկրաինայի FPV դրոն և կոտրել այն՝ հարվածելով ծառի։ Այս պահը արձանագրվել է տեսախցիկով և հրապարակվել է RT-ի Telegram ալիքում։
Դեպքը տեղի է ունեցել Խարկովի ուղղությամբ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես զինվորական համազգեստով ռուս զինծառայողը բռնում է դեպի իրեն թռչող ուկրաինական դրոնը՝ ապա մի քանի ուժեղ հարվածով վնասում սարքը։ Զինծառայողը չի տուժել։
«Հասկանում եմ, կարող էր ինձ հետ վատ բան պատահել, բայց ավելի լավ է՝ ես միայնակ, քան մի քանի մեր տղաներ միաժամանակ», — ասել է նա իր քայլը բացատրելու ժամանակ։
Ավելի վաղ էլ հաղորդվել էր մեկ այլ ռուս զինվորի մասին, որը ցատկով գլխով խոցել էր դրոն, պայթյունից հետո չէր տուժել և հանգիստ հեռացել էր։ Դեպքի տեսագրությունը նույնպես տարածվել էր համացանցում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան