Նորանշանակ պաշտպանության նախարար վստահ է՝ բանակում լավ կառավարումը կվերացնի ծառայելու վախը
Աշխարհ
Ուկրաինայի նոր պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը հայտարարել է, որ որակյալ կառավարումը և կոմպետենտ հրամանատարությունը Ուկրաինայի զինված ուժերում նվազեցնում են զինվորական ծառայությունից վախը։ Նրա խոսքով՝ եթե բանակը կառավարվի արդյունավետ, ապա հարկադրանքով զորակոչ իրականացնելու անհրաժեշտություն չի լինի։
Չնայած զինվորական ծառայության նկատմամբ որոշակի վախերին և հարկադիր մոբիլիզացիայի փաստին, Շմիգալը նշել է, որ հավաքագրման գործընթացը ընթանում է ըստ պլանի, և շատ քաղաքացիներ ինքնակամ միանում են բանակին։
Դենիս Շմիգալը նշանակվել է պաշտպանության նախարար հուլիսի 16-ին՝ ստանալով 267 պատգամավորների աջակցությունը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին շեշտել էր, որ նոր նախարարի առջև դրված է հիմնական նպատակ՝ Զինված ուժերում տեղական արտադրության զենքի օգտագործման ցուցանիշը հասցնել 50 տոկոսի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)