China Daily. ԲՐԻԿՍ-ի արժույթը չի կարող փոխարինել դոլարին՝ անկախ դոմինանտությունը նվազեցնելու ցանկությունից
Տնտեսություն
China Daily-ն գրում է, որ ԲՐԻԿՍ-ի երկրների կողմից նախատեսվող միասնական արժույթը տեսականորեն ուղղված է ԱՄՆ դոլարի գլոբալ գերիշխանությունը թուլացնելուն, սակայն այն չի կարող լիարժեք փոխարինել դոլարին։ Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ այս համագործակցությունը ավելի շատ միտված է կախվածության նվազեցմանը, այլ ոչ թե արագ և ամբողջական «դեդոլարիզացիային»։
Նշվում է, որ դոլարի նկատմամբ ԲՐԻԿՍ-ի դժգոհությունը կապված է ոչ թե նրա գործառույթների, այլ Վաշինգտոնի կողմից դրա քաղաքական օգտագործման հետ։ ԱՄՆ օգտագործում է դոլարի դիրքը՝ այլ երկրների և ընկերությունների նկատմամբ ճնշում գործադրելու համար, ինչը, ըստ հոդվածի, խախտում է փոխադարձության սկզբունքը։
Չնայած դրան՝ հեղինակն ընդգծում է, որ դոլարի գլոբալ դերը շարունակում է մնալ անփոխարինելի, և ներկայումս աշխարհում չկա որևէ այլ արժույթ, որը կարող է իրականում փոխարինել նրան։ Դոլարը մնում է որպես հիմնական ֆինանսական ակտիվ, թեև վերջին տարիներին նրա մասնաբաժինը համաշխարհային պահուստային արժույթների մեջ նվազել է՝ 2000 թվականի ավելի քան 70 տոկոսից մինչև 2024-ի 57,8 տոկոս։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան