Իսրայելը կշարունակի Սիրիայում ապառազմականացման քաղաքականություն վարել․ Նեթանյահու
Աշխարհ
Իսրայելը կշարունակի Սիրիայում ապառազմականացման քաղաքականություն վարել։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նա ընդգծել է, որ Իսրայելը թույլ չի տա, որ սիրիական իշխանություններն ու խմբավորումները վնասեն տեղի դրուզներին։
«Մենք մշակել ենք հստակ քաղաքականություն՝ Դամասկոսից հարավ գտնվող տարածքի ապառազմականացում՝ Գոլանի բարձունքներից մինչև Դրուզ լեռները: Սա առաջին հերթին: Երկրորդ՝ մեր դրուզ եղբայրների պաշտպանությունը»:
Իսրայելի վարչապետն իր խոսքում նաև նշել է, որ Սիրիայի ղեկավարությունը բանակն ուղարկել է Դամասկոսից հարավ՝ ապառազմականացված տարածք, և սկսել դրուզների կոտորածը։
«Մենք ոչ մի դեպքում չէինք կարող դա ընդունել։ Հետևաբար, ես հրամայեցի բանակին գործել։ Ռազմաօդային ուժերը հարձակվեցին և՛ մարդասպան խմբավորումների, և՛ զրահատեխնիկայի վրա։ Ես նաև ավելացրեցի Դամասկոսում Պաշտպանության նախարարության վրա հարձակումը»,-ասել է Նեթանյահուն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)