Զելենսկին հայտարարել է Թրամփի հետ «մեգա գործարքի» մասին
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին The New York Post-ին ասել , որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկում է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ «մեգա գործարքը»։
«Զելենսկին ասել է, որ Թրամփի հետ իր վերջին բանակցությունները կենտրոնացած էին բեկումնային համաձայնագրի վրա, որը թույլ կտա ԱՄՆ-ին և Ուկրաինային փոխադարձաբար աջակցել օդային տեխնոլոգիաներին: Կիևը առաջարկել է կիսվել ժամանակակից պատերազմի մասին իր իմացածով, որը ձեռք է բերել Ռուսաստանի հետ երեք տարվա հակամարտության ընթացքում», - ասվում է հրատարակության մեջ:
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ն Ուկրաինայից կգնի «մարտական փորձարկում անցած» անօդաչու թռչող սարքեր, իսկ Կիևը դրա դիմաց ձեռք կբերի մի շարք ամերիկյան զենքեր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն