Սլովակիան համաձայնել է աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթին
Աշխարհ
Սլովակիան չի խոչընդոտի Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը ուրբաթ՝ հուլիսի 18-ին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում։
«Ես հանձնարարել եմ մեր ներկայացուցիչներին Եվրամիությունում մաքրել ճանապարհը պատժամիջոցների 18-րդ փաթեթի համար (Ռուսաստանի դեմ – հեղ)», - ասել է Սլովակիայի վարչապետը։
Ֆիցոն նշել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շարունակական արգելափակումը հակաարդյունավետ կլինի էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ Եվրահանձնաժողովի հետ բանակցությունների համատեքստում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու