Սիրիայի հարավային Սուվեյդ նահանգում մարտերը վերսկսվել են․ Al Jazeera
Աշխարհ
Սիրիայի Սուվեյդ նահանգում բեդվինները վերսկսել են մարտերը նախորդ օրը հայտարարված հրադադարից հետո: Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 17-ին, հայտնել է «Al Jazeera» հեռուստաալիքը։
«Սիրիացի բեդվինները Սուվեյդայում նոր հարձակում են սկսել դրուզ զինյալների դեմ, չնայած երեկ երեկոյան հայտարարված հրադադարի համաձայնագրին», - ասվում է հոդվածում։
Բեդվինների ռազմական հրամանատարը նշել է, որ զինադադարը վերաբերում է միայն կառավարական ուժերին, այլ ոչ թե նրանց, հավելելով, որ զինյալները ձգտում են ազատ արձակել բեդվիններին, որոնց վերջին օրերին ձերբակալել են դրուզ աշխարհազորայինները։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու