Էրդողանը կոչ է արել պահպանել Սիրիայի ամբողջականությունը
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա Սիրիայի մասնատումը, այս մասին նա ասել է հուլիսի 17-ին կառավարության նիստից հետո ազգին ուղղված իր ուղերձում։
«Մեր հարևան Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանությունը մեր գլխավոր քաղաքականությունն է։ Մենք համաձայնություն չենք տվել և չենք տա Սիրիայի բաժանմանը», - ասել է նա X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի իր էջում հրապարակված ելույթում։
Էրդողանը Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն և մեղադրել նրան Սիրիային ուղղված անօրինական հարվածների մեջ։ Նա ընդգծել է, որ Թել Ավիվը չի ճանաչում օրենքը, իրավունքներն ու սկզբունքները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)