Հյուսիսային Կորեան Լավրովի այցից հետո օտարերկրացիների համար փակել է Վոնսան հանգստավայրը
Աշխարհ
ԿԺԴՀ իշխանությունները ժամանակավորապես արգելել են օտարերկրյա զբոսաշրջիկներին այցելել Վոնսան-Կալմայի ափամերձ հանգստավայր, հաղորդում է Bloomberg-ը։
Այս որոշումը կայացվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ տարածաշրջան այցից կարճ ժամանակ անց։
Ռուս նախարարը հանգստավայր է այցելել Հյուսիսային Կորեա վերջերս կատարած այցի ժամանակ, որի ընթացքում նա նաև բանակցություններ է վարել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Օտարերկրացիների մուտքի ժամանակավոր սահմանափակման պատճառները չեն բացահայտվել, սակայն վերլուծաբանները կարծում են, որ խնդիրը կարող է կապված լինել համալիրի շինարարության անավարտության հետ։
Սթիմսոն կենտրոնում գործող «38 Հյուսիս» ծրագրի համաձայն՝ հանգստավայրի որոշ հարմարություններ դեռևս ամբողջական չեն։ Օրինակ՝ հիմնական հյուրանոցներից մեկը դեռևս չի շահագործվում, շրջակա տարածքը մնում է նոսր բնակեցված, իսկ տանիքի լողավազանը դեռևս դատարկ է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)