Իսրայելն անօրինական և անսկզբունքային պետություն է․ Էրդողան
Աշխարհ
Իսրայելը օգտագործում է սիրիական դրուզական փոքրամասնությանը որպես պատրվակ՝ պատերազմով երկիրը ընդարձակելու համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է The Times of Israel-ը։
«Իսրայելը, օգտագործելով դրուզներին որպես արդարացում, ընդլայնում է իր ավազակապետությունը Սիրիայի շրջաններում», - հայտարարել է Էրդողանը:
«Ես ուզում եմ ևս մեկ անգամ հստակ և ուղիղ ընդգծել՝ Իսրայելն անօրինական և անսկզբունքային պետություն է։ Տարածաշրջանում մեր ամենամեծ խնդիրը Իսրայելի ագրեսիան է։ Այն անմիջապես չկանգնեցնելու դեպքում վերջինս սպառնում է նախ հրկիզել մեր տարածաշրջանը, ապա նաև ողջ աշխարհը», - եզրափակել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)