Նոր բյուջեի նախագիծը կքանդի Եվրամիությունը․ Հունգարիայի վարչապետ Օրբան
Աշխարհ
Առաջարկվող նոր բյուջեն կոչնչացնի Եվրամիությունը: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է Reuters-ը։
Նրա կարծիքով, Եվրահանձնաժողովի (ԵՀ) կողմից առաջարկվող բյուջեն չունի հստակ ռազմավարական հիմքեր։
«Այս բյուջեն կոչնչացնի Եվրամիությունը: Ես կարծում եմ, որ այս բյուջեն չի դիմանա նույնիսկ հաջորդ տարի, Եվրահանձնաժողովը ստիպված կլինի կամ հետ վերցնել այն, կամ քայլ առ քայլ նահանջել», - ասել է Օրբանը։
Նա նաև քննադատել է ԵՄ-ի կողմից Ուկրաինային միջոցներ հատկացնելու ծրագիրը և գյուղացիների համար սուբսիդիաների նախատեսվող փոփոխությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)