ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը
Ռուսաստան
Եվրոպացի դիվանագետները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 18-րդ փաթեթի շուրջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ կառույցների աղբյուրը։
Նրա խոսքով՝ որոշումն այժմ պետք է գրավոր հաստատվի ԵՄ խորհրդի կողմից։ Սպասվում է, որ ընթացակարգը կավարտվի առաջիկա ժամերին, որից հետո նոր պատժամիջոցները պաշտոնապես ուժի մեջ կմտնեն։
Փաթեթը ներառում է նավթ տեղափոխող ռուսական նավերի նկատմամբ սահմանափակումներ, մի շարք բանկերի դեմ միջոցներ, ֆիզիկական և իրավաբանական անձանց սև ցուցակի ընդլայնում, ինչպես նաև կրկնակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման արգելք։
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ Սլովակիայի պատճառով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան