Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները ներառում են նավթի գնի առաստաղի իջեցում
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է ռուսական նավթի գնի առաստաղի իջեցում մինչև մոտ 47,6 դոլար մեկ բարելի համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պատժամիջոցների 18-րդ փաթեթը նաև արգելք է մտցնում ԵՄ երկրներ ռուսական նավթի հիման վրա պատրաստված նավթամթերքների ներմուծման վրա: Արգելքը կվերաբերի, մասնավորապես, ռուսական նավթի հիման վրա պատրաստված ավտոմեքենաների և ավիացիոն վառելիքին, ինչպես նաև մազութին։
Բացի այդ, արտահանման սահմանափակումներ կսահմանվեն երկակի նշանակության սարքավորումների վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան