Ադրբեջանը բոյկոտ է հայտարարել Ռուսաստանին․ Բաքվի հերթական հակառուսական քայլը
Աշխարհ
Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրին։
Նշենք, որ սովորաբար ԱՊՀ նիստերում Ադրբեջանը ներկայացնում է առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։
«Յագուբ Էյուբովը ներկա չի լինի այս միջոցառմանը։ Այս որոշման պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են, անցյալ տարվա վերջին ռուսների կողմից խոցված AZAL ինքնաթիռը և ռուսական կողմի անպատրաստակամությունը՝ այդ խնդիրները լուծելու համար համարժեք քայլեր ձեռնարկելու հարցում», - ասել է գործակալության աղբյուրը։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ի առավոտյան Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը խուզարկություններ է իրականացրել Եկատերինբուրգ քաղաքում՝ ադրբեջանցիների տներում։ Խուզարկությունների ընթացքում սպանվել են երկու ադրբեջանցի եղբայրներ, մի քանի մարդ ձերբակալվել է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)