Պեսկովը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի՝ Կալինինգրադի մարզի դեմ սպառնալիքները
Ռուսաստան
Հյուսիսատլանտյան դաշինքը թշնամական դաշինք է, որը ստիպում է Ռուսաստանին միջոցներ ձեռնարկել անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հայտարարությունները Կալինինգրադի մարզը ոչնչացնելու հնարավորության մասին։
«Դե, սա ևս մեկ հայտարարություն է այնպիսի թշնամական, ագրեսիվ հայտարարությունների շարքում, որոնք մենք հաճախ լսում ենք հիմա։ ՆԱՏՕ-ն բախման գործիք է։ Դա դաշինք է, որը թշնամաբար է տրամադրված մեր երկրի նկատմամբ։ Եվ, իհարկե, սա մեզ ստիպում է հաշվի առնել այս ամենը և համապատասխան միջոցներ ձեռնարկել մեր սեփական անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, ՆԱՏՕ-ն սպառնացել է «երկրի երեսից ջնջել» Կալինինգրադի մարզը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան