Ավտոմեքենաները չեն վաճառվում․ պահեստները լցվել են, դիլերները փակվում են
Ռուսաստան
Ռուսաստանում ավտոդիլերների պահեստներում ավտոմեքենաների պաշարները առաջին կիսամյակում գրեթե չեն նվազել։ «Автостат»-ի տվյալներով՝ գարնանը պահեստներում ավելացել է շուրջ 104 հազար նոր մեքենա, սակայն վաճառվել է միայն 90 հազար, ինչը պահեստներում թողել է մոտ կես միլիոն մեքենա։
Դիլերները չեն հասցնում վաճառել ներկրված և տեղական արտադրության մեքենաները։ Թեև սա սպառողների համար կարող է հարմար լինել զեղչերի սպասելու տեսանկյունից, դիլերային ցանցը հայտնվել է ճնշման տակ․ այս տարվա ընթացքում արդեն փակվել է մոտ 200 ընկերություն։
«Автостат»-ն արդեն վատթարացրել է տարվա վաճառքի կանխատեսումը՝ պնդելով, որ նախկինում որպես բացասական դիտարկվող սցենարը (1.25 միլիոն վաճառք՝ 20% անկումով) այժմ համարվում է հիմնական տարբերակ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան