Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել ԱՊՀ միջոցառմանը
Ադրբեջան
Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին՝ Ռուսաստանի հետ առճակատման պատճառով: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին, փոխանցում է Lenta-ն։
«Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը չի մասնակցի այդ միջոցառմանը», - ասել է գործակալության զրուցակիցը:
Բաքվի մերժման պատճառների թվում նշվել են Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի առաջնորդների ձերբակալությունները, Ղազախստանում AZAL-ի ինքնաթիռի կործանումը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում խնդիրները լուծելու Մոսկվայի չկամությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան