ԱՊՀ-ից Հայաստանի դուրս գալը բացառվում է․ ԱՊՀ գլխավոր քարտուղար Լեբեդև
Արտաքին Քաղաքական
ԱՊՀ-ից Հայաստանի դուրս գալը բացառվում է։ Այս մասին ТАСС-ին հայտնել Է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ես լիովին բացառում եմ այդ տարբերակը, չկա ոչ մի նշան, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ից, ինչպես և Ադրբեջանը» - ասել է նա ՝ պատասխանելով Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալու հնարավորության մասին հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու ծրագրերի մասին հայտարարությունների ֆոնին:
Լեբեդևն ընդգծել է՝ Հայաստանը շարունակում է մասնակցել ԱՊՀ տարբեր նիստերին:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան