Եվրամիությունը արգելեց Չեխիային գնել ռուսական նավթ
Տնտեսություն
Եվրամիության նոր՝ 18-րդ սանկցիաների փաթեթով չեղարկվել է Չեխիայի բացառությունը ռուսական նավթ գնելու վերաբերյալ։ Մինչ այդ երկիրը կարող էր նավթ ներմուծել «Դրուժբա» խողովակաշարով, որով 2024 թվականին ապահովել էր իր նավթային պահանջարկի 42 տոկոսը։
Սակայն արդեն մարտի 4-ից մատակարարումները դադարեցվել էին՝ ֆինանսական փոխանցումների խափանման պատճառով, որոնք առաջացել էին ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ֆոնին։ Չեխիայի արդյունաբերության նախարարի խոսքով՝ ռուսական կողմը չէր ստացել վճարումները։
Չեխական կողմը հայտարարել է, որ TAL խողովակաշարի արդիականացումից հետո երկիրը լիարժեք հրաժարվել է ռուսական նավթից։ Այժմ նավթը մուտք է գործում իտալական նավահանգիստներով, ինչը բավարարում է երկրի ամբողջ տարեկան պահանջարկը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան