Մոսկվայում գրախանութը տուգանվել է ԼԳԲՏ քարոզչության համար
Ռուսաստան
Մոսկվայի Տվերյան շրջանային դատարանը տուգանել է հայտնի «Ֆալանստեր» գրախանութին և դրա համահիմնադիր Բորիս Կուպրիյանովին՝ ԼԳԲՏ քարոզչության մեղադրանքով։ Վերջինս տուգանվել է 100 հազար ռուբլով՝ որպես ֆիզիկական անձ, իսկ ընկերությունը՝ 800 հազարով։
Դատավճիռը կայացվել է ՌԴ վարչական օրենսգրքի 6.21 հոդվածի առաջին մասով։ Նշվում է, որ Կուպրիյանովի համար սա հնարավոր ամենաբարձր տուգանքն էր, իսկ կազմակերպության համար՝ նվազագույնը, գրում է Лента.ру-ն։
Դեռ 2025-ի գարնանը գրախանութում իրականացվել էին դատախազական ստուգումներ, որի ընթացքում մի շարք գրքեր հանվել էին վաճառքից։ Ավելի ուշ կազմվել էին վարչական արձանագրություններ՝ անցանկալի կազմակերպության հետ համագործակցության հիմքով։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին