Մեդվեդևը կոչ է անում ատել Եվրոպան և չմոռանալ ռուսոֆոբիան
Ռուսաստան
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ռուսաստանցիները պետք է հիշեն Եվրոպայի նկատմամբ ռուսոֆոբ դրսևորումները և «սովորեն ատել այն այնպես, ինչպես անում էին նախնիները»։ Հայտարարությունն արվել է նրա Telegram ալիքում։
Մեդվեդևը նշել է, որ ատելությունը «կարևոր զենք է»՝ սիրո հասնելու ճանապարհին, սակայն միայն նրանց նկատմամբ, ովքեր արժանանում են այդ զգացմունքին։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է ամբողջությամբ հեռանա Եվրամիությունից և «մասնավորապես ամենաօդիոզ պետություններից»։
Նախկինում Մեդվեդևը քննադատել էր նաև Փարիզում անցկացվող Օլիմպիադան՝ այն անվանելով «դեգեներատների շոու» և պնդելով, որ ժամանակակից Եվրոպան կորցրել է իր արժեքները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան