Մոսկվան չի սպասում Կիևի դուրս գալը բանակցություններից
Ռուսաստան
ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան հայտարարել է, որ Ուկրաինան չի պատրաստվում դուրս գալ բանակցային գործընթացից Ռուսաստանի հետ, քանի որ դա քաղաքական տեսանկյունից իրեն ձեռնտու չէ, գրում է Лента.ру-ն։
Նրա խոսքով՝ Կիևը հրապարակավ հանդես է գալիս որպես խաղաղության կողմնակից, սակայն իրականում ձգձգում է նոր բանակցությունների մեկնարկը։ Չեպան ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է ցույց տալ իր պատրաստակամությունը երկխոսության։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան սպասում է Կիևի առաջարկին՝ Ստամբուլում բանակցությունների նոր փուլի ամսաթվի շուրջ՝ զինվորականների մարմինների փոխանակման գործընթացից հետո։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)