Ռուսաստանում ավիատոմսերն էժանացել են մեկ երրորդով
Տնտեսություն
25 թվականի ամռանը ներքին ավիաչվերթների գները Ռուսաստանում նվազել են շուրջ 33 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հետ։ Այս մասին վկայում են OneTwoTrip զբոսաշրջային ծառայության վերլուծական տվյալները։
Ըստ հաշվետվության՝ այժմ ներքին ավիատոմսի միջին արժեքը կազմում է 17.9 հազար ռուբլի, մինչդեռ 2024-ին այն հասնում էր 23.6 հազարի։
Ամենապահանջված ուղղությունը շարունակում է մնալ Մոսկվան՝ կազմելով ամրագրումների 29 տոկոսը։ Հաջորդում են Սանկտ Պետերբուրգը (12,4%) և Կալինինգրադը (7%)։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ