Պատժամիջոցները «օդի տատանում» են․ ՌԴ-ում բացասական չեն գնահատում ԵՄ նոր սահմանափակումները
Ռուսաստան
Եվրամիության կողմից ռուսական բանկերի դեմ կիրառված հերթական պատժամիջոցները «օդի տատանում» և «պշիկ» են, հայտարարել է ՌԴ Պետդումայի ֆինանսական շուկայի կոմիտեի նախագահ Անատոլի Ակսակով։
Նրա խոսքով՝ թե՛ խոշոր, և թե՛ փոքր ու միջին բանկերը վաղուց պատրաստ են SWIFT-ից հնարավոր անջատմանը և արդեն ունեն գործարքների իրականացման այլընտրանքային մեխանիզմներ։
Ակսակովը կարծում է, որ սահմանափակումներն ավելի շատ հարվածում են հենց Արևմուտքին՝ քայքայելով վստահությունը սեփական ֆինանսական համակարգի հանդեպ։ Միևնույն ժամանակ, այլ պատգամավորներ զգուշացրել են, որ նոր տնտեսական ճնշումները կարող են որոշակի բարդություններ առաջացնել Ռուսաստանի համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան