Ռուսաստանում գնահատել են ԱՄՆ-ի՝ ռազմական գործողություններ վարելու ռեսուրսները
Աշխարհ
ԱՄՆ-ն հրթիռների և այլ ռեսուրսների բավարար պաշարներ ունի առնվազն մի քանի ամսվա ընթացքում լիարժեք գործողություններ իրականացնելու համար։ Հայտարարել է ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկը, գրում է Lenta-ն։
Նա ընդգծել է՝ ԱՄՆ բանակը ինքնաբավ է և ինքնուրույն: Նրա խոսքով՝ երկիրն ունի բավականաչափ հրթիռներ, ռումբեր և այլ զինատեսակներ՝ առնվազն մի քանի ամսվա ընթացքում լիարժեք մարտական գործողություններ իրականացնելու համար:
«ԱՄՆ-ն Գերմանիան չէ, որը չի կարող ծավալվել իր ներքին սահմանափակումների պատճառով։ ԱՄՆ-ն ունի հզորագույն ռազմարդյունաբերական համալիր», - եզրափակել է փորձագետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)