Սլովակիան քննադատում է ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցները՝ սպառնալիք տեսնելով հենց Եվրոպայի համար
Համաշխարհային Մամուլ
Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը հայտարարել է, որ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ոչ միայն չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության լուծմանը, այլև իրական սպառնալիք են ստեղծում հենց եվրոպական երկրների համար։ Նրա խոսքով՝ խաղաղ կարգավորման միակ ճանապարհը դիվանագիտական ջանքերն են, ոչ թե «տասնյակ պատժամիջոցներ»։
Բլանարը նշել է, որ Սլովակիային հաջողվել է բանակցությունների ընթացքում հասնել որոշակի պայմանավորվածությունների ԵՄ-ի հետ՝ մեղմելու նոր պատժամիջոցների բացասական հետևանքները, մասնավորապես՝ ռուսական էներգակիրներից հրաժարման հարցում։
Ավելի վաղ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել էր, որ իր երկիրը չի արգելափակի 18-րդ պատժամիջոցների փաթեթը, քանի որ իրենք երաշխիքներ են ստացել ԵՄ-ից ռուսական էներգակիրների մատակարարման գների հարցով, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ