Զելենսկին և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել․ Ինչ է քննարկվել
Աշխարհ
Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Հաղորդում է The Kyiv Independent-ը:
«Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ Մակրոնի հետ զրույցը «շատ բովանդակալից» էր և տևել է մոտ մեկ ժամ»,- հաղորդել է պարբերականը: Կողմերը քննարկել են ռազմաճակատում տիրող իրավիճակը և Ուկրաինայի առաջնային պաշտպանական կարիքների, այդ թվում՝ ուկրաինական ՀՕՊ համակարգերի ուժեղացումը։
«Շնորհակալ եմ Էմանուելին իրապես ռազմավարական հայացքի և պատրաստակամության համար՝ օգնելու այն ամենով, ինչ անհրաժեշտ է մեր զինվորներին», - նշել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)